Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ես հայտարարում եմ

Ես հայտարարում եմ
17.01.2024 | 22:14

Հա՛, ես հասարակ տղա եմ:

ՈՒ... բոլոր հասարակ, հաճախ անանուն մնացած գրիչների անունից հայտարարում եմ.

***

Այդ ե՜ս էի խոնավ ու ցուրտ խցերում

մագաղաթներին հակվել ծնրադիր

և արարում էի լույսովդ լեցուն`

զատված երկրային կեղծիքից պատիր:

ՈՒնա՜յն էին փակվում դարերն արյունած,

Մա՛հն էր ջարդերի տակտով նվագում...

Կրծքիդ թրթիռով ե՜ս էի ներշնչված,

երգեցիկ թռչուն ե՛ս էի դրվագում:

Թեև հաճախ են մարմինս խեղել

և առևանգել երգս անկոտրում,

հավատա՛, ե՜ս եմ ճշմարիտ եղել

այն հազարամյա ու հին շփոթում:

«Չհրկիզված վարդեր» շարքից, 1998 թ.

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ